Վրաստանի նախագահը կայցելի Ադրբեջան
Վրաստանի նախագահն իր առաջին պաշտոնական այցով ապրիլի 15-16-ը կմեկնի Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Գրուզիան:
Այցի շրջանակներում Միխեիլ Կավելաշվիլին կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հանդիպումներ կունենա նաև վարչապետ Ալի Ասադովի և Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:
Վրացական պատվիրակության կազմում են լինելու նաև Վրաստանի փոխարտգործնախարարը և խորհրդարանի անդամներ:
