Մայիսի 9-ի հաղթանակը մեր հաղթանակն էլ է․ Ալեն Սիմոնյանը՝ վարչապետի մոսկովյան այցի մասին (տեսանյութ)
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ Մոսկվա սպասվող այցին, նշել է, որ մայիսի 9-ի հաղթանակը նաև հայ ժողովրդի հաղթանակն է, 2-րդ աշխարհամարտում մենք ունեցել ենք 300 հազար զոհ:
Նշենք, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, թե Մոսկվայում մայիսի 9-ի շքերթներին կամ տոնակատարություններին ցանկացած մասնակցություն շատ լուրջ կընդունվի Եվրամիության կողմից՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը լայնամասշտաբ պատերազմ է վարում Եվրոպայում:
Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հաստատել էր, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։
