Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի փոխվարչապետը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հարցերի շրջանակ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 15-ին հանդիպել է Սլովենիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ:

Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի եւ Սլովենիայի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման հարցում` զրուցակիցները կարեւորել են դրա հետագա խորացումը երկկողմ հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի` արդեն ավարտին հասցված նախագծին, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրության այլ հարցերի:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել նաեւ Հայաստան-ԵՄ օրակարգին եւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը:

Ալեն Սիմոնյանը Տանյա Ֆայոնի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին:

You may also like...