ՀՀ-ն կաջակցի Եգիպտոսի կողմից առաջադրված Խալեդ ալ Անանիի թեկնածությանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Ապրիլի 15-ին Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչական մայրաքաղաքում տեղի են ունեցել Հայաստանի և Եգիպտոսի Արտաքին գործերի նախարարությունների միջև 11-րդ քաղաքական խորհրդակցությունները, որոնք գլխավորել են նախարարի տեղակալներ Վահան Կոստանյանը և Վաել Համեդը:
Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճող տեմպերի վերաբերյալ, մտքեր փոխանակել բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության, կրթության և մշակույթի ոլորտում համագործակցության առավել սերտացման շուրջ:
Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև ընթացող աշխատանքներին և փոխաջակցությանը:
Այս համատեքստում հայկական կողմը հայտնել է իր պատրաստակամությունը աջակցելու Եգիպտոսի կողմից առաջադրված Խալեդ ալ Անանիի թեկնածությանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում:
Զրուցակիցները անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացներին: Վահան Կոստանյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացներում իրերի ներկայիս դրությունը, տարածաշրջանային բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը: