Գյումրու նորընտիր ավագանու 3 խմբակցությունները հաստատեցին՝ կքվեարկեն Վարդան Ղուկասյանի օգտին
Ինչպես հայտնել ենք՝ մեկնարկել է Գյումրի համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ամբողջ կազմով բացակայում է նիստից, ինչի կապակցությամբ Սարիկ Մինասյանը հայտարարություն է տարածել:
Նիստի մեկնարկին «Մեր քաղաքը», «Իմ հզոր համայնք» և «Մայր Հայաստան» դաշինքների ներկայացուցիչները, հանդես գալով կարճ խոսքով, վերահաստատել են, որ թեկնածու չեն առաջադրելու և քվեարկելու են «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության թեկնածուի՝ Վարդան Ղուկասյանի օգտին:
Վարդան Ղուկասյանը ևս ելույթ ունեցավ, այնուհետ հայտարարվեց 30 րոպեով ընդմիջում՝ քաղաքապետի ընտրության քվեարկությանը նախապատրաստվելու համար: