Ասում են՝ Ղարաբաղը ՀՀ կառավարությունը լուծարեց․ ո՞ւմ հիշողությունն է այդքան կարճ․ նախարար
Քանիցս հայտարարել ենք, որ Հայաստանը փորձում է ՀՀ-Ադրբեջան բանակցություններում հասցեագրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցերը՝ այդ թվում ուղիղ խոսակցության միջազգային մեխանզիմների ստեղծման ճանապարհով։
«Այդ թվում ջանքեր գործադրվեցին Սոֆիայում հանդիպման կազմակերպան ուղղությամբ։ Մենք վստահ ենք, որ այդ երկխոսության հաստատման պարագայում հնարավոր էր որոշակի հարցեր լուծել։
Փաստ է, որ բռնի տեղահանումից հետո, հատկապես, իրենց ինքնալուծարման վերաբերյալ հանրահայտ փաստաթղթի հռչակումից հետո այդ օրակարգը այլևս չի կարող շարունակվել այն պարզ պատճառով, որ այնտեղ մարդ չկա, հայություն չկա, որ իրավունքների մասին խոսենք․ սա է եղել ՀՀ ԱԳ նախարարության արձագանքը։
Այս Կառավարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արել է ամեն ինչ, որ այդ մարդկանց իրավունքերի և անվտանգության հարցը որևէ կերպ հասցեագրվի։ Ինչքան կարելի է իրենց նույն թերթերի միջոցով ասել՝ Ղարաբաղը հանձնեցին, հիմա ասում են՝ Ղարաբաղը Հայաստանի Կառավարությունը լուծարեց, էդքան կարճ է մարդկանց հիշողությունը, ո՞ւմ են հիմարի տեղ դնում»,- նկատեց նախարարը։
