Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացքի մեջ է Եվրոպայի առաջնությունը: Ապրիլի 16-ին 73 կգ քաշային ծանրորդների հետ մրցահարթակ է դուրս եկել Հայաստանի հավաքականից Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը:
Ինչպես հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից, հայ մարզիկը պոկում վարժության ժամանակ բարձրացրել է 153 կգ՝ այս վարժությունում դառնալով բրոնզե մեդալակիր:
Հրում վարժությունում Սահակյանը բարձրացրել է 185 կգ, և այս ձևում ևս նա բրոնզե մեդալակիր է:
Երկամարտի 338 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
