Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը Շարանտոն-լե-Պոն քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը։

Ինչպես հայտնում են դեսպանությունից, միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել դեսպան Խաչատրյանը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Միշել Էրբիյոն, Վալ-դե-Մարն դեպարտամենտի նախագահ Օլիվիե Կապիտանիոն Շարանտոն-լե-Պոնի քաղաքապետ Էրվե Գիքելը և «Վալ-դե-Մարնի ֆրանս-հայկական միություն» կազմակերպության նախագահ Դելֆին Կույումջյանը։

491973772_705651735318349_8363584972237317233_n.jpg (1.04 MB)491425159_705651481985041_8504332773469969749_n.jpg (929 KB)

Արարողությանը ներկա էին և Շարանտոն-լե-Պոն քաղաքում տեղադրված հայկական խաչքարի առջև ծաղկեպսակներ և ծաղիկներ են զետեղել նաև Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի խորհրդի, Վալ-դե-Մարն դեպարտամենտի, Շարանտոն-լը-Պոն և հարակից քաղաքների խորհուրդների անդամներ, քաղաքապետեր, ֆրանսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, տեղի բնակիչներ։

490882887_705651645318358_1975413325887848863_n.jpg (1.10 MB)

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել նաև ֆրանսահայ գործարար, բարերար, Շարանտոն-լե-Պոնի ֆրանսահայ համայնքային կյանքում մեծ ներդրում ունեցած Ռոժե Կարպիս Ջրբաշյանին նվիրված հուշատախտակի բացման արարողություն։

492220553_705651691985020_1921933451886789928_n.jpg (1.02 MB)

You may also like...