Հայաստան-Հունաստան զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ապրիլի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հանդիպում է կայացել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի և Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Խրիստոս Սոֆիանոպուլոսի միջև։
Հանդիպման օրակարգային հիմնական հարցերից են եղել 2025 թվականին Հայաստանում հայ-հունական համատեղ հանձնաժողովի առաջին նիստի կազմակերպումը և կրթության բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը՝ ուղղված ուսանողների կարողությունների բարձրացմանն ու հետագայում որոկյալ ծառայությունների ապահովմանը։ Խոսվել է նաև նոր համատեղ զբոսաշրջային արդյունքի՝ Հայաստանում հույն ժողովրդի պատմության հիման վրա ձևավորված երթուղիների մշակման և դրանց՝ հունական շուկայում խթանման անհրաժեշտության մասին։
Կողմերը պայմանավորվել են սերտորեն համագործակցել Հայաստանի և Հունաստանի միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման համար, որին էապես կնպաստի համատեղ նիստի անցկացումը և բարձրացված հարցերի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը։
