Քանի զբոսաշրջիկ է մարտ ամսին այցելել Հայաստան և որ երկրներից․ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է 2025 թվականի մարտ ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ:

Այա մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

2025 թվականի մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ. նախորդ տարի նույն ժամանակահատվածում մեր երկիր է այցելել 152,865-ի մարդ։
Դիտարկվող ժամանակահատվածում դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (37%), Վրաստանից (15%) և Իրանից (9%):

You may also like...