ԱՄՆ ռազմական ներկայությունը Սիրիայում կարող է կրճատվել՝ հասնելով մինչև 500 զինվոր
ԱՄՆ-ը սկսել է իր զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիս-արևելքից։ Ակնկալվում է, որ նրանց թիվը կարող է կրճատվել մինչև 500 մարդ։
The New York Times-ի փոխանցմամբ՝ ամերիկյան հրամանատարությունը լրացուցիչ կրճատումների անհրաժեշտության հարցը կքննարկի 60 օրվա ընթացքում։
«Հրամանատարները խորհուրդ են տվել առնվազն 500 ամերիկացի զինծառայող թողնել Սիրիայում»,- ասվում է հոդվածում։
Նշվում է նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորը թերահավատություն է հայտնել երկրում ամերիկյան որևէ զորք պահելու վերաբերյալ։
Ավելի վաղ Ynet-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ը երկու ամսվա ընթացքում կսկսի զորքերը դուրս բերել Սիրիայից։ Ավելի ուշ տեղեկություն է ստացվել, որ ԱՄՆ-ը սկսել է զորքերը դուրս բերել սիրիական Դեյր էզ Զորում տեղակայված ռազմաբազայից։
