Թրամփի բանագնացը Ռուսաստանում քննարկել է ուկրաինական տարածքների հարցը․ WSJ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը Ռուսաստան կատարած այցի ընթացքում քննարկել է տարածքային հարցը Ուկրաինայի հակամարտության համատեքստում։ Այս մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal թերթը։

«Վիտկոֆը կասկածներ է հայտնել, որ Ուկրաինան կարող է ավելի քիչ հոգ տանել որոշ շրջանների մասին, եթե դրանք ռուսալեզու լինեն», — ասվում է հրատարակության մեջ:
Նշվում է, որ, հատուկ բանագնացի կարծիքով, տարածքային հարցը կարող է մասամբ լուծվել։

You may also like...