Մոսկվան Կարմիր Խաչի միջոցով Կիևին է հանձնել 909 ուկրաինացի զինվորների մարմիններ

Մոսկվան Կիևին է հանձնել ռազմական գործողությունների ընթացքում զոհված 909 ուկրաինացի զինվորների մարմիններ:

Այս մասին հայտնում են Ուկրաինայի պաշտոնական աղբյուրները:

Սա վերջին երեք շաբաթվա ընթացքում դիերի երկրորդ հանձնումն է։

Հաղորդագրության համաձայն՝ զինծառայողների դիերը վերադարձնելու գործընթացը հնարավոր է դարձել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդական ջանքերի շնորհիվ:

You may also like...