Խնածախում այս գիշեր ավելի ինտենսիվ են կրակել
Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժն այս գիշեր ավելի ինտենսիվ կրակոցներ է արձակել:
«Ավելի շատ են կրակել», — «Ազատությանը» փոխանցեց գյուղի բնակիչներից մեկը՝ նշելով, որ շուտով մեկ ամիս կլինի, ինչ ադրբեջանցիները գիշերը 10:30-ից սկսած մինչև լուսաբաց կրակում են:
«Բոլորն էլ գիտեն, բայց ի՞նչ եք անում, ոչ մի բան: Էն վերևից հարցրեք՝ մեզանից ի՞նչ են ուզում էդ ժողովուրդը: Բա անհանգստանում ենք:
Մենք ջհանդամ, բա երեխանե՞րը ինչ անեն, բայց ո՞վ է մտածում Խնածախի գյուղացոց մասին: Երեխաները արդեն չեն քնում, ասում են՝ կրակոցների ժամն է, տեսնանք կրակում են, նոր գնանք պառկենք:
Այ էդպես ենք ապրում:
Վերևներում պետք է մտածեն , թող կրակը դադարեցնեն, մենք մեր գյուղում ապրենք, էդ ենք ուզում, մի խաղաղություն ենք ուզում», — ասաց Խնածախի բնակիչը: