Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարևորել է Մուշեղ Բաբայանի ներդրումը կառույցի կայացման գործում և պարգևատրել

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում ապրիլի 18-ին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն, որի ընթացքում Կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի հրամանով` նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Մուշեղ Բաբայանը բարեխիղճ և արդյունավետ ծառայության, ինչպես նաև օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում նշանակալի ավանդի համար պարգևատրվել է հուշանվերով՝ ձեռքի ժամացույցով:

489928301_687260087090676_5072799862564950280_n.jpg (110 KB)

Ինչպես հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, նախագահ Արթուր Նահապետյանը շնորհակալություն է հայտնել Մուշեղ Բաբայանին երկարամյա ծառայության ընթացքում ցուցաբերած բարձր պատասխանատվության, նվիրված ու սրտացավ աշխատանքի համար, կարևորել վերջինիս ներդրումը կառույցի կայացման գործում՝ նրան մաղթելով նորանոր հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

491355572_687260113757340_3964896216436289676_n.jpg (122 KB)

You may also like...