Թրամփը Զելենսկու մասին նոր հայտարարություն է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատերազմի պատասխանատվությունը չի դնում Վլադիմիր Զելենսկու վրա, սակայն կարծում է, որ վերջինս «բավականաչափ չի արել» պատերազմը կանխելու համար։
Այս մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Ռուսաստանը շատ ավելի մեծ է, այն շատ ավելի հզոր ռազմական ուժ է: Իսկ եթե խելացի ես, պատերազմների մեջ չես խառնվում:
Ես նրան չեմ մեղադրում: Բայց ես չեմ տեսել, որ նա լավ աշխատանք կատարի:
Ես (Զելենսկու — խմբ.) մեծ երկրպագու չեմ»,- իր տեսակետն է ներկայացրել Թրամփը:
Թրամփը նաև ասել է, որ Զելենսկին պատասխանատվություն չի կրում պատերազմի համար, միաժամանակ նշել՝ «հիացած չէ», որ այս պատերազմը սկսվել է, և հետևաբար մեղադրում է բոլորին։
