Աշխարհի գավաթ. Համլետ Մանուկյանը՝ կրկնակի ոսկե մեդալակիր (տեսանյութ)
Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության փուլերում:
Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Համլետ Մանուկյանը վաստակեց 14.700 միավոր:
Որակավորման փուլում Մանուկյանը հավաքել էր 14.400 միավոր:
Նա ոսկե մեդալակիր էր դարձել նաև Խորվաթիայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում:
Մանրամասները՝ տեսանյութում։
