Հավանական է թուրք-իսրայելական բախումը Սիրիայում. Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իշխող «Ադրարություն և զարգացում կուսակցության» պատգամավորների հետ հանդիպմանը խոսել է Սիրիայում տեղի ունեցող զարգացումների մասին:

Նա ընդգծել է հավանականությունը, որ Իսրայելի և Թուրքիայի ռազմական ուժերի միջև կարող է բախում լինել:

«Իսրայելի կործանիչները հնարավոր է հանդիպեն թուրքական կործանիչներին: Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»,- հավելել է Ֆիդանը:

Թուրքական մամուլում թուրք արտգործնախարարի նման հայտարարությունը որակվել է որպես զգուշացում և իր բնույթով առաջին այդպիսի հայտարարությունը, որը հնչել է Ֆիդանի շուրթերից:

Ավելի վաղ թուրքական «Türkiye Gazetesi» թերթը տեղեկացրել էր Իսրայելի և Թուրքիայի միջև Սիրիայում «բախումներ չենթադրող գիծ» սահմանելու ուղղությամբ բանակցությունների մեկնարկի մասին:

You may also like...