Հայաստան-Բուլղարիա հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր են քննարկվել
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի շրջանի ղեկավարի տեղակալ Ատանաս Տաշկովի հետ։

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Բուլղարիայի միջև առկա հարաբերությունները և հույս հայտնել, որ հանդիպումը կնպաստի երկու երկրների միջև փոխգործակցության զարգացմանն ու խորացմանը։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Բուլղարիա երկկողմ հարաբերությունների խորացմանը, Բուլղարիայի հայ համայնքի և Բուլղարիայի կառավարության փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Զարեհ Սինանյանն իր խոսքում նշել է, որ Պլովդիվի շրջանում բնակվող հայ համայնքն իբրև կամուրջ՝ կարևոր նշանակություն ունի Հայաստան-Բուլղարիա հարաբերությունների շարունակական զարգացման գործում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տնտեսության տարբեր ուղղություններով Հայաստան-Բուլղարիա փոխգործակցության հնարավորություններին։

