Հուշագիր ստորագրելով «Բալասանյան» դաշինքի հետ՝ տապալեցիք քաղաքի կառավարումը․ Կարեն Սիմոնյան
Ընդդիմադիրներս մեր մասով պետք է զերծ մնանք անձնական ամբիցիաներից և լծվենք քաղաքի զարգացման ծրագրերը իրագործելուն:
Այս մասին Գյումրու ավագանու նիստին հայտարարեց Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը:
Նա նշեց, որ առաջինն այն հարցն է, որ քաղաքական մեծամասնությունն ասում է, թե տարբեր խմբակցություններով առաջացնելու են ճգնաժամ քաղաքի կառավարման մեջ:
«Ուզում եմ փոխանցել իրենց՝ 2021-ից է քաղաքի ճգնաժամն առաջ եկել, երբ ամբողջ քաղաքի առաջ դաշինք կազմելով, հուշագիր ստորագրելով «Բալասանյան» դաշինքի հետ՝ տապալեցիք քաղաքի կառավարումը, տապալեցիք յուրաքանչյուր ծրագիր, կադրային քաղաքականություն:
Մյուսը հարցն այն է, որ տարբեր լինելով դուք ինչպե՞ս եք կարողանալու գործ անել:
Ինչքան էլ տարբեր լինենք հաստատ երկրին դավաճանական մոտեցումների հարցում միասնական ենք և դեմ ենք նման պահվածքին, ամենակարևորը՝ Արցախը համարում ենք հայկական»,- ասաց Սիմոնյանը:
