Թող Պոնտիֆիկոսի ժառանգությունն առաջնորդի մեզ դեպի ավելի խաղաղ աշխարհ. Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մահվան կապակցությամբ:

«Ես միանում եմ ամբողջ աշխարհի մարդկանց, որոնք սգում են Ֆրանցիսկոս Պապի մահը։

Նա միավորել է բազմաթիվ հայերի սրտերը՝ հայկական ժառանգության ճանաչմամբ, մարդասիրական գործին նվիրվածությամբ և անջնջելի հիշողություն թողել 2016 թվականին Հայաստան կատարած իր այցի մասին:

Թող Պոնտիֆիկոսի ժառանգությունն առաջնորդի մեզ դեպի ավելի խաղաղ աշխարհ, ինչպես արտահայտվել է նրա՝ Զատկի առթիվ վերջին ուղերձում»,- «X»-ի իր միկրոբլոգում գրում է նախարարը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 89 տարեկան հասակում մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:

You may also like...