«Ես Կարող եմ» երիտասարդ գաղափարների համաֆինանսավորման նախագիծը վերադառնում է

Ունե՞ս հետաքրքիր սիրելի զբաղմունք, հոբբի, հմտություն, տիրապետո՞ւմ ես որևէ արհեստի կամ արվեստի, որը կարելի է կիրառել բիզնեսում, վերածել եկամտի աղբյուրի, պատրա՞ստ ես սովորել, ներդնել ժամանակ և ռեսուրսներ՝ երազանքին հասնելու համար, կիսվիր՛ մեզ հետ քո մտքերով, պատմի՛ր քո մասին։ Մենք պատրաստ ենք լսել քեզ, վարակվել քո գաղափարներով, մշակել դրանք, վերածել բիզնես նախագծերի և ի վերջո համաֆինանսավորել դրանք։ Երիտասարդությունը նախ և առաջ համարձակություն է։ Ուրեմն մի՛ վախեցիր գնալ նպատակներիդ ընդառաջ, հատկապես, որ դու մենակ չես։ «Ես կարո՛ղ եմ», ասա՛ և գործի՛ր։

Նախագիծը նախատեսված է երիտասարդ գաղափարների խթանման, դրանց գերփոքր բիզնեսի վերածման համար։ Նախագծին ներկայացված և հաղթող ծրագրերի ներդրումային ֆոնդը չի կարող գերազանցել 10․000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը։ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը կհամաֆինանսավորի ծրագրի ընդհանուր արժեքի 80%-ը, մնացած 20%-ը պետք է ներդնի շահառուն։
Մասնակցել կարող են 18-30 տարեկան բոլոր այն երիտասարդներն, ովքեր մշտական բնակվում են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի գյուղական բնակավայրերում, ինչպես նաև Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ բնակավայրերում։
Մրցույթի մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար կարող ես անցնել հղումով՝
Դիմումների վերջնաժամկետն է՝ հունվարի 30–ը, ժամը 18։00-ն։

You may also like...