Վատիկանն աղոթքի ծիսակարգ կանցկացնի Հռոմի Ֆրանցիսկոս պապի համար
Վատիկանն ապրիլի 21-ի երեկոյան Սուրբ Պետրոսի հրապարակում աղոթքի ծիսակարգ կանցկացնի Հռոմի Ֆրանցիսկոս պապի համար։
Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Խոսնակը նշել է, որ ծիսակարգը կանցկացնի կարդինալ Մաուրո Գամբետին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 89 տարեկան հասակում մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
