Աննա Վարդապետյանի հրամանով մեկ դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի մարտի 5-ի որոշման հիման վրա՝ Գլխավոր դատախազության վարչություններից մեկում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի՝ դատախազի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
Ինչպես հայտնում են Դատախազությունից, վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները և չի պահպանել դատախազի վարքագծի կանոնները:
Մասնավորապես առանց հարգելի պատճառի՝ բացակայել է դատական նիստից:
Կարգապահական վարույթի արդյունքները 2025 թվականի ապրիլի 17-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով:
Էթիկայի հանձնաժողովը 2025 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ հաստատված է համարել կարգապահական խախտման առկայությունը և դատախազի մեղավորությունը: Գլխավոր դատախազի՝ 2025 թվականի ապրիլի 18-ի հրամանով՝ դատախազի նկատմամբ նշանակվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:
