ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարին թալանել են ռեստորանում
ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմին թալանել են Վաշինգտոնի ռեստորանում, գողացել են նրա պայուսակը, որում եղել են փաստաթղթեր և մեծ քանակությամբ կանխիկ գումար։
Այս մասին CNN-ը տեղեկացել է իրավապահ մարմինների աղբյուրներից։
«Գողացված պայուսակում եղել են վարորդական իրավունք, դեղորայք, բնակարանի բանալիներ, անձնագիր, ծառայողական անցագիր, կոսմետիկ պայուսակ և մոտ 3 հազար դոլար կանխիկ գումար»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Գաղտնի ծառայության աշխատակիցները, որոնք ապահովում են նախարարի անվտանգությունը և նրա հետ գտնվել են ռեստորանում, դիտել են տեսախցիկների տվյալները և պարզել, որ գողը եղել է անհայտ սպիտակամորթ տղամարդ, որի դեմքին բժշկական դիմակ է եղել:
Դեպքի առթիվ կատարվում է հետաքննություն:
