ՏԿԵՆ-ը պարզաբանել է՝ ինչ լուծումներ է առաջարկել Քասախ և Պռոշյան համայնքների տրանսպորտային խնդրի լուծման համար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Քասախ և Պռոշյան բնակիչների բողոքին։
1. Փոխադրավարձի նվազեցում՝
Պռոշյան-Երևան՝ 200 դրամ (250 դրամի փոխարեն)
Քասախ-Երևան՝ 150 դրամ (200 դրամի փոխարեն)։
2. Չվացուցակով սահմանված երթերի քանակի ավելացում։
3. Երևանի տրանսպորտին հասանելիություն բնակավայրերին հարող միջպետական ճանապարհից։
4. Տրանսպորտային միջոցների թվաքանակի ավելացում։
5. Երևան քաղաքում վերջնակետի փոփոխություն։
Նշված առաջարկներից ու ձեռնարկված քայլերից հետո որոշ բնակիչների կողմից կրկին բողոքի ակցիաներ ձեռնարկելն ու անհնազանդության գործողությունները գնահատում ենք որպես ապակառուցողական, ինչը վտանգում է տրանսպորտային բարեփոխման շարունակականությունը, խնդիրներ է առաջացնում Երևան համայնքին սահմանակից այն բնակավայրերի բնակիչների համար, որտեղ գործում է միջմարզային տրանսպորտը։
Հնչող պահանջները չեն տեղավորվում նաև գործող օրենսդրության շրջանակներում»,- ասվում է պարզաբանման տեքստում:
Նշենք՝ հիշյալ համայնքների բնակիչները շարունակում են բողոքի գործողությունները. նրանք կրկին փակել են Երևան-Աշտարակ մայրուղին:
