Շիրակի մարզպետն այցելել է Հոռոմ համայնքի նորակառույց սառնարանային տնտեսություն

Հոռոմ բնակավայրում Դավիթ Առուշանյանը Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի և մարզպետի ու համայնքապետարանի աշխատակազմերի պատասխանատուների հետ այցելել է նորակառույց սառնարանային տնտեսություն, որի գործարկման համար արդեն քայլեր են ձեռնարկվում։

Այս մասին Petutyun.com-ին  տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Նորաբաց սառնարանային տնտեսության տարողությունը շուրջ 200 տոննա է։ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի 80 տոկոս ներդրմամբ ծրագրի ընդհանուր բյուջեն 100 մլն դրամ է կազմել, որից 22 մլն դրամը համայնքի ներդրումն է եղել։

Համայնքապետը մարզպետին տեղեկացրել է, որ արդեն հայտարարված է մրցույթ սառնարանային տնտեսությունը՝ վկայականով փաստագրված 0,21 հա մակերեսով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասը և ամրակայված շենք-շինությունները (սառնարան, պահակակետ, սանհանգույց, սեպտիկ հոր, հարթակ) մրցույթով` հրապարակային սակարկությունների միջոցով 5 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով վարձակալությամբ տրամադրելու համար։

You may also like...