Դավիթ Խուդաթյանն այցելել է Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայր. շինաշխատանքներն ավարտված են
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայրի տարածք։
Նախարարը ՏԿԵ փոխնախարար Վարդան Կոստանյանի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզպետներ Ահարոն Սահակյանի և Կարեն Սարգսյանի, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի և ծրագրի պատասխանատուների հետ տեղում քննարկել է առաջիկայում աղբավայրի շահագործման հետ կապված վերջին աշխատանքները։


Աղբավայրի տարածքում շինարարական աշխատանքներն ավարտված են, անհրաժեշտ տեխնիկան և աղբամաններն արդեն ներկրված են և տեղում են, շուտով աղբավայրը կսկսի գործել։


Ծրագրի ընդհանուր բյուջեն 11 մլն եվրո է, որի կեսը հանդիսանում է վարկային միջոց, մյուս կեսը՝ դրամաշնորհ։


