ՄԻՊ-ն ուսումնասիրել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զսպման սենյակների, կիրառվող միջոցների ընթացակարգերը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 22-ին այց է իրականացրել «Ավան» հոգեկան առողջության կենտրոն:

Նպատակն էր տեղում ծանոթանալ հաստատության շահառուների իրավունքների իրացմանը, շենքային պայմաններին, մատուցվող ծառայություններին, ինչպես նաև աշխատանքային պայմաններին:

HRDO (8).jfif (122 KB)

Անահիտ Մանասյանը կենտրոնի տնօրեն Արա Երեմյանի, ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է իրականացրել բաժանմունքներում, զրուցել աշխատակիցների և բուժառուների հետ:

HRDO.jfif (114 KB)

Մանրամասն ուսումնասիրվել են բաժանմունքներում ֆիզիկական զսպման սենյակների, կիրառվող միջոցների ընթացակարգերը: Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության շրջանակներում կատարված մշտադիտարկման նախորդ այցերի ընթացքում արձանագրված շենքային պայմանների անմխիթար վիճակը մասամբ վերացվել է, մասնավորապես, որոշ բաժանմունքներ հիմնանորոգվել և կահավորվել են անհրաժեշտ գույքով:

HRDO (14).jfif (201 KB)

Այս համատեքստում Պաշտպանը ողջունելի է համարում հաստատության շենքային պայմանների բարելավմանն ուղղված պետության հանձնառությունը և հատկապես կարևորում է պետության ջանքերի շարունակականությունը՝ ամբողջական վերանորգման աշխատանքները հնարավորինս կարճ ժամկետներում ավարտին հասնցնելու տեսանկյունից:

Պաշտպանը նաև շրջայց է կատարել կենտրոնի մանկական բաժանմունքում, զրուցել հոգեբուժական օգնություն և սպասարկում ստացող երեխաների և նրանց ծնողների հետ:

HRDO (10).jfif (152 KB)

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է հոգեբուժական հաստատություններում աշխատանքային պատշաճ պայմանների ապահովման հետ կապված հարցերը:

HRDO (13).jfif (121 KB)

Առողջության պահպանման իրավունքի ապահովմանն առնչվող հարցերը մշտապես գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:

HRDO (16).jfif (146 KB)

You may also like...