Քաշմիրում զինված անձինք հանգստավայրերից մեկում կրակ են բացել և սպանել 26 զբոսաշրջիկի, կա 30-ից ավելի վիրավոր

Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում զինված անձինք հանգստավայրերից մեկում կրակ են բացել և սպանել առնվազն 26 զբոսաշրջիկի, կա 30-ից ավելի վիրավոր, որոնց մեծ մասը ծանր վիճակում է:

Ուստի, չի բացառվում, որ զոհերի թիվն ավելանա, գրում է Associated Press-ը:

Ոստիկանությունը կատարվածի համար մեղադրում է Հնդկաստանի իշխանությունների դեմ պայքարող զինյալներին:
Իրավապահների փոխանցմամբ՝ առնվազն չորս զինյալ մոտ տարածությունից կրակել են տասնյակ զբոսաշրջիկների ուղղությամբ: Սպանված զբոսաշրջիկների մեծ մասը հնդիկ էին:

Առայժմ որևէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել: Ոստիկաններն ու զինվորները որոնում էին հարձակվողներին։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ընդհատել է իր երկօրյա այցը Սաուդյան Արաբիա և չորեքշաբթի վաղ առավոտյան վերադարձել Նյու Դելի, հաղորդում է Press Trust of India լրատվական գործակալությունը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խստորեն դատապարտել է հարձակումը և ընդգծել, որ «հարձակումները խաղաղ բնակչության վրա անընդունելի են ցանկացած պարագայում»:

You may also like...