Հայաստանը շուրջ 49 մլն դրամի աջակցություն կտրամադրի Սիրիային
Հայաստանը սոցիալական աջակցություն կտրամադրի Սիրիային՝ առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու համար:
Նախագիծն ընդգրկված էր Կառավարության նիստի օրակարգում։
Նախագծի շրջանակներում մասնավորապես առաջարկվում է առողջապահական և լաբորատոր նյութերի համար ուղղել 25 մլն 904 հազար դրամ, կենցաղային և հանրային սննդի նյութերին՝ 23 մլն 8 հազար դրամ:
Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետբյուջեում կառաջանա 49 մլն դրամի ծախս։
