Աժիոտաժ կա, եթե իմանայի այսպիսի ծրագիր կա, ես էլ անհուսալի վարկ ունենայի, բոլոր գործերս կթողնեի, կդիմեի. Փաշինյան
Նախագծով առաջարկվում է երկրորդ եռամսյակում վճարումներ կատարելու համար հատկացնել 209 միլիոն դրամ։ Հիշեցնեմ, որ միջոցառման շրջանակում աջակցություն է տրվում այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը երեք և ավելի տարի դասակարգված է անհուսալի դասով և միևնույն ժամանակ մայր գումարի գծով պարտավորությունը կամ պարտավորությունները չի գերազանցում մեկ միլիոն դրամը։
Աջակցությունը տրվում է շահառուի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկ գումարի 100%ի չափով, որն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության մարմանը։
Այս մասին կառավարության նիստում ասաց զեկուցող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը՝ անդրադառնալով անհուսալի վարկ ունեցող անձանց տրվող աջակցության ծրագրին:
«Հիմա այստեղ պետք է հասկանանք, լավ, մի ամսում օրինակ, մարդը, ով անհուսալի վարկ ունի երեք տարի և լսում է, որ այդպիսի ծրագիր կա, ես որ այդպես լինեի, բոլոր գործերը կթողնեի, կգնայի, կդիմեի, որ արագ այդ պատմությունից ազատվեմ», — վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով աջակցության ծրագրին:
Ստեփանյանի խոսքով՝ ապրիլի յոթի դրությամբ կատարած վերլուծությունը ցույց է տալիս համադրումների իրենց ցանկերը. «Շահառուներից 680-ը առաջին անգամ են մտել աշխատաշուկա, այսինքն, նրանք նախորդող ամիս չեն ունեցել ֆորմալ զբաղվածություն, սա 22%-ն է մեր թվային ցուցանիշների մեջ, հետևաբար կարծում եմ՝ լավ ցուցանիշ ունենք», -եզրափակեց փոխնախարարը:
