Ավիաընկերություններն աջակցություն կստանան. պայմաններից մեկը Գյումրի թռիչքն է
Կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի այն շահառու ավիաընկերություններին, որոնք նոր ուղղություններից ուղևորներին կփոխադրեն դեպի Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններ։
Նախագիծը Կառավարության նիստում զեկուցել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Ֆինանսական օժանդակությունը տրամադրվում է ավիաընկերությանը ամեն նոր ուղղությունից փոխադրած և ՀՀ մուտք գործած 2 տարեկանից բարձր տարիքի ուղևորի համար հետևյալ սահմանաչափով՝ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի համար 1 ուղևորի դիմաց 15000 դրամ, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի համար 20.000 դրամ»,- ասել է Խուդաթյանը։
