Ստամբուլում երկրաշարժի պատճառով դպրոցներում արձակուրդ է հայտարարվել. գրանցվել է 51 հետցնցում

Ստամբուլում գրանցված երկրաշարժից հետո գրանցվել է 51 հետցնցում, որոնցից ամենաուժեղը 5,9 մագնիտուդով։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

Նա նշել է, որ 6,2 մագնիտուդով երկրաշարժը, որը տեղի է ունեցել ժամը 12:49-ին Մարմարա ծովում տևել է 13 վայրկյան։

Ստամբուլում երկօրյա դպրոցական արձակուրդ է հայտարարվել, հայտնել է Թուրքիայի կրթության նախարար Յուսուֆ Թեքինը։

Երկրաշարժերի պատճառով AFAD-ը, առողջապահության նախարարությունը և պետական այլ կառույցներ աշխատում են ուժեղացված ռեժիմով։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ անհրաժեշտ աշխատանքները շարունակվում են, դեռևս բացասական դեպքեր կամ ավերածությունների ահազանգեր չեն արձանագրվել։

Իսկ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) նախագահ Նուման Քուրթուլմուշը կոչ էր արել հաստատություններին և ժողովրդին պատրաստվել Թուրքիայում ավերիչ երկրաշարժին, որն արդեն «դռան շեմին է», հայտնում է պետական ​​«Անադոլու» գործակալությունը։

You may also like...