Միգրանտների թվի կրճատումը կարող է սպառնալ Ռուսաստանի տնտեսական զարգացման ծրագրերին. Լավրով

Աշխատանքային միգրանտների թվի կրճատումը կարող է սպառնալ Ռուսաստանի տնտեսական զարգացման ծրագրերին։

Այս մասին Ուզբեկստան կատարած այցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Եթե նայենք իրավիճակին գլոբալ մասշտաբով, ապա, իհարկե, միջոցառումները, որոնք կհանգեցնեն աշխատանքային միգրանտների թվի կրճատմանը, չեն բխում մեր շահերից, քանի որ աշխատուժի պակասը կարող է նվազեցնել երկրի համար համապատասխան զարգացման ծրագրերի իրականացման հավանականությունը», — ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Միաժամանակ Լավրովը նշել է, որ միգրանտները պետք է համապատասխանեն ռուսական օրենսդրությանը:

«Խնդրի երկրորդ մասը կապված է Ռուսաստանի օրենսդրությանը համապատասխանեցնելու և աշխատանքային միգրանտների շրջանում հանցավոր հակումների առաջացումը կանխելու անհրաժեշտության հետ։ Այդ դեպքերը տեղի են ունենում»,- ասել է նա։

You may also like...