Կոչ ենք անում աջակցել Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի ԱԳՆ-ն Ապրիլի 24-ի 110-ամյա տարելիցի առիթով հանդես է եկել հայտարարությամբ և նշել, որ «մերժում են 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ որոշ երկրների պաշտոնյաների հայտարարությունները:

Երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, թե իբրև «խեղաթյուրվում են պատմական փաստերը, և խախտվում է միջազգային իրավունքը»։

«Մենք հիշեցնում ենք, որ չպետք է խրախուսվեն արմատական շրջանակների՝ պատմությունից թշնամանք կորզելու ջանքերը, և ևս մեկ անգամ կոչ ենք անում աջակցել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շարունակական գործընթացին»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Թուրքիան միշտ հանդես է եկել համաշխարհային մակարդակով և իր տարածաշրջանում խաղաղության, երկխոսության, փոխըմբռնման և ընդհանուր բարգավաճման օգտին՝ հիշեցնելով, թե այդ փոխըմբռնմամբ Թուրքիան բացել է իր արխիվները և առաջարկել է ստեղծել Պատմական համատեղ հանձնաժողով՝ «արդարացիորեն և գիտականորեն ուսումնասիրելու 1915թ. իրադարձությունները»։

You may also like...