Ես երանի եմ տալիս էն կոռուպցիոն համակարգին, որ կար Սերժ Սարգսյանի օրոք, ավելի երազելի է. Թագուհի Թովմասյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը երանելի է համարում այն կոռուպցիոն համակարգը, որը եղել է Սերժ Սարգսյանի ղեկավարության տարիներին:

Այս մասին նա ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Ես երանի եմ տալիս այն Հայաստանն ու Արցախը, որն ունեինք Սերժ Սարգսյանի օրոք և նաև երանի եմ տալիս էն կոռուպցիոն համակարգին, որ կար Սերժ Սարգսյանի օրոք:

Այնպիսի կոռուպցիոն գործարքներ, ինչպիսիք այսօր են տեղի ունենում, տեսեք Սերժ Սարգսյանի օրոք եղե՞լ են, թե՞ ոչ, կամ մեկ այլ իշխանության»,- ասել է Թովմասյանը:

Գուցե ԼՂ-ի ավերման պատճառը հենց ձեր երազած կոռուպցիոն համակարգն էր՝ լրագրողի դիտարկմանն ի պատասխան, պատգամավորը նշել է. «Էն կոռուպցիոն համակարգը, որը կար, ավելի երանելի էր, երազելի էր, քան էսօր, ինչ որ կա»:

You may also like...