Ես պայքարում եմ իմ նպատակների համար՝ թե՛ Լաշայի հետ, թե՛ առանց նրա. Վարազդատ Լալայան

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրել է Եվրոպայի առաջնության չեմպիոններին, մեդալակիրներին, մարզչական շտաբին ու բուժանձնակազմին:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները շնորհակալություն են հայտնել շնորհավորանքների համար:
Գերծանր քաշային կարգում Եվրոպայի կրկնակի չեմպիոն հռչակված Վարազդատ Լալայանը խոստովանել է՝ չեմպիոնությունը սպասված էր:

«Շատ ուրախ եմ, որ կարողացա պահպանել չեմպիոնությունս: Եվրոպայում մրցակցությունը փոքր-ինչ թույլ է:

Այս տարվա կարևոր նպատակներից մեկն աշխարհի առաջնությունն է:

Պետք է բոլոր ուժերս ներդնեմ՝ այնտեղ ևս հաջողության հասնելու համար: Ես պայքարում եմ իմ նպատակների համար՝ թե՛ Լաշայի հետ, թե՛ առանց նրա»,- ասել է Լալայանը:

You may also like...