Մանրամասներ Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից. ինչ ընգծումներ է արել ՌԴ նախագահի օգնականը

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը խոսել է Կրեմլում Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպման մանրամասների մասին։

Ria.ru-ն հայտարարությունից հետևյալ ընդգծումներն է առանձնացրել.
  • Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը կառուցողական և օգտակար էր և տևեց երեք ժամ
  • կողմերը քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև ուղիղ բանակցությունների վերսկսման հնարավորությունը
  • բանակցությունները հնարավորություն տվեցին ավելի մոտեցնել Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև այլ միջազգային հարցերի շուրջ:
  • Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև արդյունավետ երկխոսությունը կշարունակվի ընթանալ ամենաակտիվ ռեժիմով։

Հիշեցնենք՝ բանակցություններն ընթացել են ապրիլի 25-ի կեսօրին՝ Կրեմլում: Հանդիպումը տևել է մոտ 3 ժամ:

You may also like...