Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 516-ի
Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս քաղաքի մերձակայքում գտնվող Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 516 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
Տուժածները բուժօգնություն են ստանում։ Միջադեպի պատճառների վերաբերյալ հետաքննություն է տարվում։
Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12:30-ի սահմաններում (ՀՀ ժամանակով՝ 13:00-ին): Այն լսվել է Պարսից ծոցի Քեշմ կղզու քաղաքում։ Tasnim լրատվական գործակալությունը հայտնում է, որ միջադեպի հնարավոր պատճառը եղել է վառելիքի բաքի պայթյունը, որը վնասել է նավահանգստի շենքերը։ Նավահանգստի գործունեությունը դադարեցվել է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի հարավում գտնվող Բենդեր Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայ նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։
