Ամբողջությամբ ավարտվել է Ուկրաինայի ուժերից Կուրսկի շրջանի ազատագրումը. Պուտինը շնորհավորել է ՌԴ ԶՈՒ-ին

ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Կուրսկի շրջանում գործողության ավարտի մասին։

Գերասիմովի խոսքով, շրջանն ամբողջությամբ ազատագրվել է Ուկրաինայի Զինված ուժերից։

«Կիևի ռեժիմի արկածախնդրությունը լիովին ձախողվել է, և հակառակորդի կրած հսկայական կորուստները, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի առավել մարտունակ, պատրաստված և զինված ուժերի, այդ թվում՝ արևմտյան տեխնիկայով, գրոհային ստորաբաժանումներն ու հատուկ ջոկատները, անկասկած, կարտացոլվեն մարտական շփման գծի ողջ երկայնքով»,- ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ Կուրսկի շրջանում գործողության ավարտը կհեշտացնի ռուսական բանակի հետագա գործողությունները ռազմաճակատի այլ հատվածներում և կմոտեցնի հակառակորդի լիակատար պարտությունը։

Երկրի ղեկավարը շնորհավորել է ՌԴ զինված ուժերի անձնակազմին և հրամանատարներին։

«Շնորհակալ եմ ձեր քաջության, հերոսության և մեր հայրենիքին և Ռուսաստանի ժողովրդին մատուցած ծառայության համար»,- հավելել է Վլադիմիր Պուտինը։

Ուկրաինայի զինված ուժերի հետ մարտերը Կուրսկի մարզում սկսվել են 2024 թվականի օգոստոսի 6-ին, շրջանի վերջին բնակավայրը, որը ազատագրվել է Ուկրաինայի զինված ուժերից, Գորնալն էր։

You may also like...