Իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելանում է տուժածների թիվը. հաղորդվում է առաջին զոհերի մասին
Իրանի հարավում Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ։
Այս մասին հայտնել է Իրանի փրկարարական ծառայության ղեկավարը։
«Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով չորս մարդու մահ է հաստատվել», — ասել է պաշտոնյան IRIB TV հեռուստաալիքով։ Տուժածների թիվը անցել է 516-ը:
Պայթյունը նախնական տեղեկությունների համաձայն տեղի է ունեցել վտանգավոր ապրանքների և քիմիական նյութերի պահեստում։
