Արման Խոջոյանը Վաղարշապատի երիտասարդների հետ գյուղատնտեսության և այլ ոլորտներին առնչվող հարցեր է քննարկել

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Քաղաքացու օրվա առթիվ հանդիպում է ունեցել Վաղարշապատ համայնքի երիտասարդների հետ։

Հանդիպմանը ներկա է եղել նաև համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը։

493105662_1111478274354888_7709320371507371764_n.jpg (82 KB)

Ինչպես հայտնում են նախարարությունից, քննարկվել են պետական կառավարման ոլորտին, հանրային կյանքում երիտասարդների դերի, կրթության, սոցիալական և գյուղատնտեսության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր։

Մասնակիցները զրուցել են նաև հասարակություն-պետություն համագործակցության, երկրի հասարակական կյանքում երիտասարդների ակտիվ ներգրավման մասին։

493535863_1111478224354893_9218409635944459445_n.jpg (131 KB)

Արման Խոջոյանն ու Դիանա Գասպարյանը պատասխանել են երիտասարդներին հուզող հարցերին, լսել նրանց դիտարկումներն ու առաջարկները հասարակական կյանքին առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ։

You may also like...