Ականի վրա ադրբեջանցի է պայթել
Ադրբեջանի պետական ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակիցը պայթել է ականի վրա:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի հետ սահմանի մոտ գտնվող Ղազախի շրջանում՝ Ղըզըլղաջիլի գյուղի տարածքում:
ANAMA-ի աշխատակիցը հոսպիտալացվել է։
Ներկայումս տուժածի վիճակը բավարար է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում։
