ՀՀ վարչապետն ու Էստոնիայի ԱԳ նախարարն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին (լուսանկարներ, տեսանյութ)

Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնանին:

ՀՀԲ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր՝ կարևորելով քաղաքական, տնտեսական և միջմշակութային համագործակցության զարգացման հեռանկարները:

Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին:

Կողմերը շեշտել են խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ապահովման տեսանկյունից:

You may also like...