Վահան Քերոբյանը հանդիպել է Էդուարդո Էռնեկյանի հետ. քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման նախագիծը
Նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի հետ։ Նրա Corporación América միջազգային հոլդինգը գործում է մի քանի ոլորտներում, ներառյալ օդանավակայանների կառավարումը, գյուղատնտեսությունը, էներգետիկան, տրանսպորտային ենթակառուցվածքները:
Corporación América հոլդինգի իրականացրած ամենանշանակալի ծրագրերից է «Զվարթնոց» օդանավակայանը, որը երկար տարիներ համարվում էր տարածաշրջանի լավագույն օդանավակայանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հոլդինգի նոր նախագծերը, որոնց թվում է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնումը։
Քննարկվել է նաև պետական կառավարման ոլորտում հայկական սփյուռքի ներուժի օգտագործման հնարավորությունը։