Դուք ընտրել եք ճանապարհ, որ նշանակում է ավելի սերտ հարաբերություններ ԵՄ-ի հետ. Էստոնիայի վարչապետը՝ Փաշինյանին (տեսանյութ)
«Կարևորագույն բարեփոխումներ են իրականացվում Հայաստանում: Դուք հստակ ընտրել եք մի ճանապարհ, որը նշանակում է ավելի սերտ հարաբերություններ Եվրոպական Միության հետ»:
«Էստոնիան ձեզ աջակցում է այս հարցում: Ես ձեզ խրախուսում եմ, որ բարեփոխումները շոշափելի օգուտներ կբերեն առաջին հերթին ձեր ժողովրդին: Սա է վկայում 20 տարի առաջվա մեր փորձը:
Մենք ակտիվորեն աջակցել ենք դեպի Հայաստան Եվրամիության աջակցության մեխանիզմների ընդլայնման, վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին»:
Էստոնիայի վարչապետի խոսքով՝ իրենք և Հայաստանը համագործակցում են կրթության ոլորտում ուսուցիչների վերապատրաստման և կրթական նորարարությունների ուղղությամբ:
Վարչապետը նաև ընդգծել է, որ Էստոնիայի զարգացման համագործակցության կենտրոնը օգնում է ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացմանը, բանկերի միջև փոխանակումներին, դպրոցներ արհեստական բանականության ներդրմանը:
«Մենք պատրաստ ենք կիսվել մեր բիզնես դիվանագիտության փորձով»,-եզրափակել է Միխալը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: