Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի դիմավորման արարողությունը (տեսանյութ)

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Այս մասին  Petutyun.com-ին  տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունը։

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին:

Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերը։

Այնուհետև, նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին:

Մանրամասները՝ տեսանյութում։

You may also like...