Դեսպան Քվինը հանդիպել է ServiceTitan ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ
Հայ-ամերիկյան տեխնոլոգիական կապերի ամրապնդման շրջանակում դեսպան Քվինը հանդիպել է ServiceTitan ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Աշոտ Տոնոյանի հետ։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ 2024թ․-ից ServiceTitan-ի բաժնետոմսերը գնանշված են ՆԱՍԴԱՔ-ում։
«Ընկերության հաջողության պատմությունը փաստում է, թե ինչպես կարող է հայ-ամերիկյան տեխնոլոգիական համագործակցությունը խթանել երկու երկրների տնտեսական աճը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
