ԵԱՏՄ մարմիններն աշխատում են արգելքները վերացնելու ուղղությամբ. Նիկոլ Փաշինյանը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է՝ ի՞նչ խոչընդոտներ կան, ի՞նչ է անհրաժեշտ անել, որպեսզի ԵԱՏՄ երկրների միջեւ համագործակցությունը հետագայում ավելի խորանա:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԵԱՏՄ երկրների ազգային օրենսդրություններում կան դրույթներ, որոնք հակասում են ԵԱՏՄ իրավապայմանագրային բազային, տառին կամ ոգուն:
Վարչապետը հայտնել է, որ ԵԱՏՄ մարմիններն աշխատում են այդ արգելքները վերացնելու ուղղությամբ: